16 սեպտեմբերի 2017 - 16:16 AMT
125 կրթաթոշակ՝ Պեկինի համալսարանում

Պեկինի համալսարանը 125 ամբողջական կրթաթոշակ է հատկացնում ամբողջ աշխարհից մագիստրոսական ծրագրով սովորել ցանկացող ուսանողների համար :

Համալսարանի The Yenching Academy-ն մեկնարկել է հայտերի ընդունումը: Դիմողները պետք է ունենան նվազագույնը բակալավրի գիտական աստիճան, լինեն առավելագույնը 25 տարեկան (պարտադիր զինվորական ծառայությամբ երկրներից դիմողների տարիքը չպետք է գերազանցի 27-ը), տիրապետեն անգլերենի: Դիմողները պետք է ունենան գերազանց ակադեմիական առաջադիմություն, ինչպես նաև հետաքրքրված լինեն չինարենի ուսուցման հարցում:

Կրթաթոշակը կհոգա մասնակիցների ինչպես ճանապարհի, այնպես էլ համալսարանի հարակից հանրակացարանում կացության ծախսերը:

Դիմումներն ընդունվում են մինչև 2018 թվականի հունվարի 15-ը (ԱՄՆ-ի և Կանադայի բուհերի շրջանավարտները կարող են դիմել մինչև 11.12.17-ը):

Մանրամասները՝ այստեղ: