18 սեպտեմբերի 2017 - 14:07 AMT
Ուսումնական ծրագիր Սլովենիայում՝ €4.000 կրթաթոշակով

Լյուբլյանայի համալսարանը սկսել է հայտեր ընդունել FELU MBA կրթաթոշակի տրամադրման համար:

Դիմել կարող են բարձրագույն կրթությամբ, նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձով, անգլերենի գերազանց իմացությամբ երիտասարդներ ամբողջ աշխարհից:

Մագիստրոսական ծրագրի կրթաթոշակը՝ €4.000:

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը:

Լյուբլյանայի համալսարանն ամենահինն ու ամենամեծն է Սլովենիայում: Այն իր 63.000 ուսանողով ու ասպիրանտով Եվրոպայի ամենախոշոր համալսարաններից է:

Մանրամասների համար` այստեղ: