18 սեպտեմբերի 2017 - 15:27 AMT
Դիարբեքիրի հայկական եկեղեցին՝ գողերի թիրախում

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում:

Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքը հայտնել է, որ թուրք-քրդական բախումների հետևանքով այս շրջանում ներկայումս շարունակվում է պարետային ժամը, և իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ձեռք բերում եկեղեցի մտնելու համար, թուրքական լրատվականներին հղումով հաղորդում է Ermenihaber.am-ը:

Այլըքը հայտնել է, որ ավազակները, օգտնվելով առիթից, որ եկեղեցին չի գործում, հեշտությամբ մտնում են այնտեղ, և ամեն օր եկեղեցուց իրեր են պակասում: Ալյըքը կոչ է արել համապատասխան մարմիններին քայլեր ձեռնարկել եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար:

Ըստ աղբյուրի՝ թուրք-քրդական բախումների պատճառով եկեղեցին մեծ վնասներ է կրել և վերանորոգման կարիք ունի:

31 տարվա դադարից հետո 2011 թվականին վերաբացվելուց հետո Սբ. Կիրակոս եկեղեցին 2015 թվականի նոյեմբերից 2016 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով մեծ վնասներ է կրել:

Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել էր դիարբեքիրցի հայերի և Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի:

Կարդացեք նաև՝ Ստամբուլի հայկական եկեղեցուց գողություն են արել