18 սեպտեմբերի 2017 - 17:13 AMT
ԶԼՄ. Rammstein-ն ավարտում է կարիերան

Լեգենդար գերմանական Rammstein մեթալ խումբն ավարտում է կարիերան:

Ինչպես հայտնում է Bild-ը իր աղբյուրների վրա հղումով, խմբի հաջորդ ալբոմը վերջինը կլինի: Սակայն Rammstein-ը պաշտոնական հայտարարություն չի արել:

Ավելի վաղ Rammstein-ի կիթառահար Ռիխարդ Կրուսպեն Blabbermouth.net ռոք պորտալին տված հարցազրույցում ասել էր, որ նոր ալբոմը կարող է վերջինը դառնալ:

Rammstein մեթալ խումբը կազմավորվել է 1994-ին Բեռլինում: Խմբի վերջին ռելիզը Liebe Ist Für Alle Da ալբոմն էր, որը թողարկվել է 2009-ին: Դրան հաջորդեց երկարատև դադարը: Այդ ընթացքում խմբի մենակատար Թիլ Լինդեմանը հասցրեց աշխատել շվեդ երաժիշտ Պետեր Տեգտգարենի հետ: Միասին նրանք ստեղծեցին Lindemann նախագիծն ու Skills in Pills սկավառակը թողարկեցին 20015-ին: