18 սեպտեմբերի 2017 - 17:33 AMT
Զեկույց. Կանայք ՀՀ ԱԺ պատգամավորների 18%-ն են կազմում

Կանայք Հայաստանի խորհրդարանի 18%-ն են կազմում: Այդպիսի տվյալներ է ներկայացրել Inter-Parliamentary Union (IPU) միջազգային կազմակերպությունը, որը հետազոտել է կանանց ներկայցված լինելն աշխարհի խորհրդարաններում:

Այդ ցուցանիշով Հայաստանը 4-րն է ԵՏՄ երկրների թվում և 110-րդն աշխարհի մակարդակով, գրում է Rusarminfo-ն:

Առաջին տեղը ԵՏՄ-ում գրավել է Բելառուսը 33%-ով (29-րդ տեղը աշխարհում): Բելառուսի խորհրդարանում 55 կին կա:

ԵՏՄ-ում երկրորդ տեղում Ղազախստանն է 21%-ով (57-րդ տեղը աշխարհում): Հայաստանին հաջորդում է Ղրղզստանը 19%-ով (19 պատգամավոր):

ԵՏՄ-ում վերջինը ՌԴ-ն է 16%-ով (130-րդ տեղն աշխարհում):