18 սեպտեմբերի 2017 - 17:53 AMT
ՀՀ-ում շինափայտի արտադրությունն ավելացել է 1.6%-ով

2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 670.1 տոննա շինափայտ: Տվյալը հրապարակել է ՀՀ ԱՎԾ-ն՝ ներկայացնելով արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկման վիճակագրությունը:

2016-ի հաշվետու ժամանակահատվածում արտադրվել էր 659.6 տոննա շինափայտ: Նախորդ տարվա համեմատ 2017-ին աճը կազմել է 1.6%:

Սեպտեմբերի 17-ին Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի հատվածում գյուղացիները փակել էին ճանապարհը՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Բողոքի հիմնական թեման այն էր, որ կառավարությունը հանձնարարել է ոստիկանությանն արգելել գյուղացիները անտառներից վառելափայտ տեղափոխել։