19 սեպտեմբերի 2017 - 09:35 AMT
Rammstein-ը հերքում է. Խումբը կարիերան չի ավարտում

Լեգենդար գերմանական Rammstein մեթալ խումը կարիերան չի ավարտում: Խմբի պաշտոնական կայքում հերքում է տեղադրվել: Նշվում է, որ խումբը շրջագայությունից հետո զբաղված է նոր երգերի ձայնագրմամբ:

Ավելի վաղ Bild-ն իր աղբյուրների վրա հղումով հաղորդել էր, որ խմբի հաջորդ ալբոմը վերջինը կլինի: Սակայն Rammstein-ը պաշտոնական հայտարարություն չէր արել:

Ավելի վաղ Rammstein-ի կիթառահար Ռիխարդ Կրուսպեն Blabbermouth.net ռոք պորտալին տված հարցազրույցում ասել էր, որ նոր ալբոմը կարող է վերջինը դառնալ: