19 սեպտեմբերի 2017 - 17:02 AMT
Մորուքի փառատոնի անցկացման օրը հայտնի է

Հայաստանում մորուքի փառատոն է կազմակերպվելու՝ «Մորուք ֆեստ» (Beard Fest): Փառատոնը նախատեսվում է անցկացնել 2018 թվականի սեպտեմբերի 8-ին:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է ամենաերկար, ամենաանհեթեթ և ամենակարճ մորուքի մրցումներ անցկացնել: Նպատակն է՝ զբոսաշրջիկներին գրավել:

Ավելի վաղ «Արենիի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը չէր բացառել, որ մորուքավորների փառատոնին մասնակցելու հրավեր ստանա նաև հայտնի որևէ անձ: