19 սեպտեմբերի 2017 - 16:46 AMT
2019-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է անցնել Բաքվում

2019-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է անցնել Բաքվում: «Ատլետիկոյի» նորակառույց մարզադաշտը, հավանաբար, չի կարողանա ընդունել 2018/19 Չեմպիոնների լիգայի եզրափակիչը և մրցաշարի գլխավոր հանդիպումը կարող է անցնել Բաքվի Օլիմպիական մարզադաշտում:

Մադրիդի բնակիչները հուսով էին, որ եզրափակիչը կանցնի նոր մարզադաշտում, որը բացվել է սեպտեմբերի 16-ին, սակայն «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնը միայն 7.000 VIP նստատեղ ունի: Ըստ ՈւԵՖԱ-ի, դա բավարար չէ, հայտնում է sports.ru-ն:

Կարծիք կա, որ Բաքվի օգտին որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Ադրբեջանում հարկերն ավելի ցածր են, հայտնում է As-ը:

Բաքվի Օլիմպիական մարզադաշտը կարող է 69. 870 հանդիսատես ընդունել, իսկ «Վանդա Մետրոպոլիտանոն»՝ 67.703: ՈւԵՖԱ-ի վերջնական որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին:

2015-ին Թբիլիսիում անցկացվեց ՈւԵԱՖ-ի Սուպերգավաթի «Բարսելոնա»- «Սեվիլյա» հանդիպումը: