19 սեպտեմբերի 2017 - 17:51 AMT
Իսրայելցի բժիշկները հաստատել են Ադրբեջանում Լապշինի հանդեպ բռնության փաստերը

Իսրայելցի բժիշկները միակարծիք են այն հարցում, որ Ադրբեջանի հայտարարությունը բանտում ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ինքնասպանության փորձի մասին անհիմն է: Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում գրառում է կատարել ինքը բլոգեր, որն Ադրբեջանի բանտում 7 ամիս անցկացնելուց հետո, արտահանձնեց Իսրայելին:

«Այսօր ամբողջ օրն անցկացրել եմ Ռամբամ հոսպիտալում: Փաստաթղթեր եմ հավաքում ադրբեջանական բանտում իմ հանդեպ բռնությունների մասին: Բժիշկները միակարծիք էին, որ ինքնսպանության մասին Ադրբեջանի վարկածը քննադատության չի դիմանում: Փոխարենը բռնությունների հետքերն ակնհայտ են»,-ասվում է բլոգերի գրառման մեջ:

Հայտնի բլոգերը հավելել է նաև, որ աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է:

Ավելի վաղ, մեկ այլ գրառման մեջ Լապշինը գրել էր. «Չալարեցի և ընկերներիս խորհրդով արձանագրել եմ իմ բոլոր վնասվածքները ոստիկանությունում և Թել Ավիվի հոսպիտալում: Ինչ իմանաս ուր կտանի այս պատմությունը: Կարծիք կա, որ չի կարելի Ադրբեջանին ներել ինձ սպանելու փորձը և պետք է գրագետ գործել՝ միջազգային ատյանների միջոցով: Հավատում եմ միջազգային իրավունքի մասնագետներին, փաստաթղթեր եմ հավաքում՝ ընթացքի մասին տեղյակ կպահեմ»:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

Ընթրցեք նաև.Ալեքսանդր Լապշին․ Ինչպես էին ինձ սպանում Բաքվի բանտում

Լապշին․ Հայեր, այդ մարդիկ ձեզ ուզում են մեռած տեսնել ու վերջ