20 սեպտեմբերի 2017 - 13:23 AMT
Երևանը ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ քաղաքների 5-յակում է

Երևանը ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ առաջատար 5 քաղաքներից մեկն է: Տուրստատ վերլուծական գործակալությունը պարզել է, թե ԱՊՀ որ քաղաքներ են նախընտրում այցելել զբոսաշրջիկները 2017-ի աշնանը:

Վարկանիշը կազմվել է զբոսաշրջիկների առցանց ամրագրման համակարգերի տվյալների վերլուծության հիման վրա:

Ըստ գործակալության, զբոսաշրջիկներն աշնանը Երևան են այցելում միջինը 3 օրով և օրական 67 դոլար են ծախսում:

Երևանից բացի առաջին տասնյակում են նաև Մինսկը, Աստանան, Բաքուն, Ալմաթին, Տաշքենդը, Աշխաբադը, Կիևը, Քիշնևը և Բիշքեկը:

Զբոսաշրջիկներն ԱՊՀ ամենաէժան քաղաքներն են համարել Բիշքեկն ու Քիշնևը, իսկ ամենաթանկն՝ Աստանան: