20 սեպտեմբերի 2017 - 12:15 AMT
Արոնյանը Վաշյե-Լագրավի հետ ոչ ոքի է խաղացել

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիսաեզրափակչի առաջին պարտիան ոչ ոքի է ավարտել: Արոնյանը խաղում էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, հայտնում է chess.am-ը:

Սեպտեմբերի 20-ին կայանալիք երկրորդ պարտիայում Արոնյանը կխաղա սև խաղաքարերով: