20 սեպտեմբերի 2017 - 15:01 AMT
ՀՀ հետ սահմանը Թուրքիայի քաղաքացի է հատել. Նա ձերբակալվել է

Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում, Եղեգնավան բնակավայրի մոտ, ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, որն ապօրինաբար հատել է ՀՀ պետական սահմանը:

Սահմանախախտների հայտնաբերման նոր համակարգի շնորհիվ, սահմանապահ ջոկատը րոպեների ընթացքում ձերբակալել է ոճրագործին՝ պարզվել է, որ նա Թուրքիայի քաղաքացի է, 1972թ. ծնված, հայտնում է ՀՀ-ում ՌԴ սահմանապահ ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

Ըստ ձերբակալվածի, նա հովիվ է և ապրում է Թուրքիայի Իգդիրի շրջանի Արալիկի Գեդակլի բնակավայրում: Պետական սահմանը նա հատել է ստիպված՝ որոնելով իր հոտի խոշոր եղջերավորներին:

Իրավասու մարմինները ստուգում են սահմանախախտի վարկածը՝ իրավախախտման բոլոր հանգամանքները կպարզվեն: