20 սեպտեմբերի 2017 - 17:12 AMT
Հայ պատգամավորները մեկնում են Բաքու. Սեպտեմբերի 21-ին մեկնարկում է Եվրանեսթի համաժողովը

Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 21-ին, կմեկնեն Բաքու:

Սեպտեմբերի 22-ին նրանք մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,

Միջոցառմանը մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ում ազգային պատվիրակությունների անդամներ, Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, Բաքվում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: