20 սեպտեմբերի 2017 - 16:55 AMT
Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ զույգի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Այս զույգի հաղթողը կորոշվի սեպտեմբերի 21-ին կայանալիք թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ), հայտնում է ՀԱՕԿ-ը:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Արոնյանը սեպտեմբերի 19-ին կիսաեզրափակչի առաջին պարտիան ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետոչ ոքի է ավարտել: