21 սեպտեմբերի 2017 - 16:27 AMT
Մոսկվա-Գյումրի ավիատոմսերը ռուսաստանցիների համար ամենաէժանների թվում են

Մոսկվա-Գյումրի չվերթի և հետադարձ ավիատոմսը ռուսաստանցիների համար 2017-ի հոկտեմբեր ամսվա ամենաէժան ավիափոխադրումների եռյակում է ընդգրկվել:

Ավիաուղևորության արժեքը դեպի Հայաստանի երկրորդ քաղաք հետադարձով6760 ռուբլի է (մոտ 55.000 դրամ), հայտնում է Lenta.ru-ն՝ ճամփորդությունների Onetwotrip ծառայության փորձագետների վրա հղումով: Էժան ավիաչվերթների ցուցանիշով Գյումրին 3-րդ տեղում է:

Առաջին տեղում Մոսկվա-Բավարիա ավիաչվերթն է, որի երկկողմանի տոմսի արժեքն է 4140 ռուբլի (մոտ 34.000 դրամ), երկրորդ տեղում՝ Մոսկվա-Մինսկ և հետադարձ ուղղությունը՝ 5600 ռուբլի արժողությամբ (մոտ 46.000 դրամ):