21 սեպտեմբերի 2017 - 16:36 AMT
Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: Այս մասին հայտարարվել է սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ:

Արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։ Նրա Corporación América ընկերությունը զբաղվում է օդանավակայանների տնօրինությամբ, ենթակառուցվածքային, գյուղատնտեսական, էներգետիկ, առեւտրային և բանկային գործունեությամբ։

Նա ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին և մեծացել Արգենտինայում, հայ գաղթականների ընտանիքում։