21 սեպտեմբերի 2017 - 17:46 AMT
Facebook-ն իր հիմնական հավելվածում WhatsApp-ի հղում է փորձարկում

Facebook սոցցանցը փորձարկում է WhatsApp-ի գործառույթն իր հիմնական հավելվածի մեջ ներառելու հնարավորությունը: Android համակարգի մի շարք օգտատերեր WhatsApp-ի կոճակը հայտնաբերել են Facebook-ի հավելվածում: Այն աշխատում է որպես շորթքաթ՝ բացելով WhatsApp-ն առանց Facebook-ից դուրս գալու:

Համապատասխան հղումը երևում է մենյուի հատվածում, թեև դեռ ոչ բոլոր օգտատերերի մոտ:

Նորույթը դեռևս փորձարկվում է Android համակարգի համար, թեև չի բացառվում, որ IOS-ից օգտվողները ևս շուտով կսկսեն նկատել այն:

Ավելի վաղ Facebook-ը նման փորձարկում է անցկացրել նաև Instagram-ի հետ կապված: