22 սեպտեմբերի 2017 - 11:04 AMT
SOAD-ի անդամները կմասնակցեն Linkin Park-ի մենակատարի հիշատակին նվիրված միջոցառմանը

System Of A Down խմբի 3 անդամը հոկտեմբերի 27-ին Լոս ԱՆջելեսի Hollywood Bowl –ում կմասնակցեն Linkin Park խմբի հանգուցյալ մենակատար Չեսթեր Բենինգթոնի հիշատակին նվիրված միջոցառմանը:

«Դարոնը, Շավոն ու Ջոնը կմիանան @LinkinPark-ին՝ ի հիշատակ Չեսթեր Բենինգթոնի»,- ասված է SOAD Twitter-ի էջում:

Այս ամիս ավելի վաղ Linkin Park-ը ներկայացրել է 2017-ի մայիսին թողարկված One More Light ալբոմից համանուն երգի տեսահոլովակը: Տեսանյութը մոնտաժված է 2017-ի հուլիսին ինքնասպան եղած խմբի վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի համերգային և արխիվային տեսանյութերից:

Linkin Park խմբի մենակատար 41-ամյա Չեսթեր Բենինգթոնը հուլիսի 20-ին ն մահացած է հայտնաբերվել Կալիֆորնիայի Պալոս Վերդեսում գտնվող իր տանը: Բենինգթոնի ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ Linkin Park-ը հրապարակել էր Talking to Myself երգի տեսահոլովակը, որն արագ միլիոնավոր դիտումներ է հավաքել: Ըստ իրազեկ աղբյուրի, Չեսթերի ինքնասպանությունն անսպասելի է եղել խմբի անդամների համար, քանի որ, մեծ հաշվով, ոչինչ նման բան չէր հուշում: Այն օրը, երբ Բենինգթոնը որոշել է հեռանալ կյանքից, Linkin Park-ի ֆոտոսեսիան էր նախատեսված Հոլիվուդում:

Երևանում ևս Linkin Park խմբի ինքնասպան եղած մեներգիչ Չեսթեր Բենինգթոնի հիշատակին նվիրված միջոցառումներ անցան: