22 սեպտեմբերի 2017 - 10:17 AMT
Արոնյանը հաղթել է Վաշյե-Լագրավին՝ անցնելով եզրափակիչ

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ փուլում Լևոն Արոնյանն ու Վաշյե-Լագրավը խաղացել են մինչև վերջ և հասել արմագեդոնին՝ Լևոնը խաղում էր սպիտակներով և միայն հաղթանակի դեպքում կկարողանար անցնել եզրափակիչ։ Արոնյանը հասավ հաղթանակի՝ չնայած դիրքը տանում էր ոչ ոքիի, գրում է chess.am-ը։

Սո-Դինգ զույգում հաղթել է վերջինս, ում հետ էլ Արոնյանը կհանդիպի եզրափակչում։

Դուրս գալով աշխարհի գավաթի եզրափակիչ՝ Արոնյանն իր տեղն ապահովեց նաև հավակնորդների մրցաշարում։