22 սեպտեմբերի 2017 - 10:44 AMT
Instagram-ի օգտատերերը ուղիղ հեռարձակումների ժամանակ կկարողանան դիմակներից օգտվել

Instagram լուսանկարչական ծառայության թիմը հայտարարել է նոր գործառույթի գործարկման մասին: Այժմ օգտատերերը կարող են դիմակներ կամ դեմքի ֆիլտրեր օգտագործել ուղիղ հեռարձակումներում:

Ուղիղ եթերի ժամանակ հնարավոր կլինի դեմքը զարդարել աստղերով, ծիածանով և այլ դիմակներով: Դրա համար հեռարձակման ժամանակ հարկ կլինի սեղմել դեմքի նշանը ստորին աջ անկյունում, «փորձել» դիմակներից ցանկացածը՝ անհրաժեշտը գտնելու համար: Կարելի է նաև նոր դիմակը փորձել մուգ ակնոցներով, որը հասանելի կլինի բացառապես հեռարձակումների համար հաջորդ շաբաթվանից: Դիպչելով էկրանին՝ հնարավոր կլինի փոխել արտացոլանքն ակնոցում, գրում է Ferra.ru-ն:

Դիմակների գործառույթն ուղիղ եթերում աստիճանաբար է ներմուծվում և մատչելի կլինի ամբողջ աշխարհի օգտատերերին առաջիկա շաբաթներին: