Schwarzman Scholars կազմակերպությունն իր կրթաթոշակային ծրագրով նպատակ ունի պատրաստել գալիք սերնդի բիզնեսմենների, քաղաքական և քաղաքացիական հասարակության առաջնորդների, որոնք կծառայեն որպես կամուրջ՝ Չինաստանի և աշխարհի միջև:
Ծրագրին կարող են դիմել բակալավրի կամ մագիստրոսի կոչում ունեցողները:
Կրթաթոշակային ծրագիրը փոխհատուցում է ուսման վարձը, երկկողմանի ճանապարհածախսը, ճամփորդական ծախսերը Չինաստանում, անհրաժեշտ գրքերի և գրենական պարագաների ծախսերը, Լենովո հեռախոսի և նոթբուքի ծախսը, կյանքի ապահովագրության ծախսը, գրում է «Ճամփորդը»:
Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 28-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում: