Իրանը հայտարարել է «Հորամշահր» նոր բալիստիկ հրթիռի գործարկման մասին:
Հրթիռի հեռահարությունը 2000 կմ է, այն կարող է մի քանի մարտագլխիկ կրել: Իրանական IRIB հեռուստաընկերությունը սեպտեմբերի 23-ին այդ հրթիռի գործարկման կադրեր է ցուցադրել: Փորձարկման վայրի մասին ոչինչ չի ասվում:
Սեպտեմբերի 22-ի առավոտյան «Հորամշահր» հրթիռը ներկայացվել է Թեհրանի զորահանդեսում, որին ներկա է գտնվել երկրի նախագահ Հասան Ռոուհանին և բաձրաստիճան զինվորականներ:
Ըստ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի աէրոտիեզերական դիվիզիայի հրամանատար Ամիր Ալի Հայջիզադեի, նոր հրթիռն ավելի փոքր է չափերով, ավելի մարտավարական և զինանոցում կհայտնվի արդեն մոտ ապագայում, գրում է Deutsche Welle-ն:
Իրանի սպառազինության մեջ արդեն կա 2 բալիստիկ հրթիռ՝ «Սաջիլ» և «Հադր-Ֆ», որոնք նույնպես կարող են մի քանի մարտագլխիկ կնքել: Թեհրանը շեշտում է, որ իր ռազմական հզորությունը զուտ պաշտպանական նշանակությւոն ունի: