25 սեպտեմբերի 2017 - 10:54 AMT
Սեպտեմբերի 27-ից ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 25-26-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 25-26-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 27-29-ը երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը: