25 սեպտեմբերի 2017 - 11:42 AMT
$90.000 արժեքով կրթաթոշակային ծրագիր՝ Հարվարդում

Հարվարդի համալսարանը 2019-ին MBA (Master of Business Administration) կրթաթոշակի համար մեկնարկել է հայտերի ընդունումը:

The Boustany Foundation-ը կրթաթոշակ է սահմանել Հարվարդի բիզնես դպրոցի մագիստրատուրայի ուսանողների համար: Դիմել կարող են բոլոր ազգերի ներկայացուցիչները: Նշվում է, որ առավելություն է տրվելու լիբանանցիներին:

Կրթաթոշակը կտրամադրվի այն ուսանողներին, որոնք գերազանց ակադեմիական առաջադիմություն են ցուցաբերել: Այս կրթաթոշակը հատկացվում է 2 տարին մեկ անգամ՝ երկու տարվա համար:

Կրթաթոշակը 2 տարվա համար կազմելու է $90.000 ($45,000 տարեկան):

Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Մանրամասների համար այցելեք այստեղ: