25 սեպտեմբերի 2017 - 12:20 AMT
Երևանում կանցկացվի 5-րդ ամենամյա Vegan Fest-ը

Հոկտեմբերի 1-ին Երևանում կանցնի 5-րդ ամենամյա Vegan Fest Yerevan-ը՝ կենդանիների պաշտպանության և առողջ ապրելակերպի ամենամյա փառատոնը:

Փառատոնը տեղի կունենա, ժամը 13:00-ից մինչ երեկո Մաշտոցի պուրակում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ):

Փառատոնի կարգախոսն է «Ընտրիր կյանքը»: Փառատոնի նպատակն է իրազեկել մարդկանց մեր կյանքում կենդանիների շահագործման մասին, խթանել առողջ ապրելակերպը և պաշտպանել մեր երկրագունդը կենդանաբուծության ոչ անհրաժեշտ ազդեցությունից:

Փառատոնի ընթացքում կլինեն տարբեր համերգներ, խաղեր, մշակութային, ժամանցային և սպորտային միջոցառումներ և սեմինարներ կենդանիների ազատագրման և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Մասնակիցները հնարավորություն կունենան համտեսելու համեղ վեգան ուտեստներ, կլինեն տարբեր անակնկալներ:

Մուտքն ազատ է բոլորի համար: