25 սեպտեմբերի 2017 - 13:42 AMT
ՌԴ բուհերում ՏՏ մասնագիտությամբ տեղերը ՀՀ ուսանողների համար կավելացվեն

ՌԴ կրթության նախարար Օլգա Վասիլևան հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելացնել ռուսական բուհերում ՏՏ մասնագիտությունների գծով հայ ուսանողների թիվը:

«Հայաստանը շատ է հետաքրքրված ինժեներային և ՏՏ ոլորտում կադրերի նախապատրաստմամբ: Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունն այդ ուղղությաբ: Մենք անում ենք հնարավորը ընդլայնելու համար այդ մասնգիտությունների գծով Հայաստանի ուսանողների քանակը ռուսաստանյան բուհերում հաջորդ ուսումնական տարում»,-ասել է ՌԴ նախարարը Երևանում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ ՌԴ բուհերից շատերն արդեն իսկ սերտ կապեր ունեն հայ գործընկերների հետ հենց վերոնշյալ ուղղություններով:

«Հայաստանում ՌԴ բուհերի մի քանի բաժանմունք է գործում, այդ թվում Լոմոնոսովի անվան ՄՊՀ ինչպես նաև Պլեախնովի անվան տնտեսագիտական համալսարանի բաժանմունքները, որտեղ ուսանողների ընդհանուր թիվը մոտ 3500 է: Սա շատ կարևոր թիվ է, որը պետք է ավելանա»,-ասել է ռուս նախարարը:

Ընթերցեք նաև.ՀՀ նախարարը՝ ռուսական ԶԼՄ-ին. Ռուսաց լեզուն ՀՀ-ում օտար լեզվի կարգավիճակ ունի