25 սեպտեմբերի 2017 - 18:05 AMT
Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել Աշխարհի գավաթում

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել աշխարհի գավաթի եզրափակչի Արոնյան-Դինգ երրորդ պարտիան, որը նույնպես ավարտվել է ոչ ոքի։ Լևոն Արոնյանը խաղում էր սպիտակներով։

Ըստ մրցաշարի կանոնակարգի, եզրափակչում խաղացվում է 4 հիմնական պարտիա։ Եթե այդ խաղերը հաղթողին չորոշեն, կխաղացվի թայ-բրեյք։

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխարհի գավաթի եզրափակչի Արոնյան-Դինգ երկրորդ պարտիան։ Լևոն Արոնյանը խաղում էր սևերով։ Չնայած, որ խաղի ընթացքում կար հաղթելու հնարավորություն, այնուամենայնիվ 75-րդ քայլում այն ավարտվեց ոչ ոքի։