26 սեպտեմբերի 2017 - 11:32 AMT
Կիպրոսի պաշտոնյաներ. Հայերենը Կիպրոսի պատմության անբաժանելի մասն է

Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների գծով մասնագետներն այցելել են Կիպրոս, որտեղ հանդիպումներ են ունեցել կրթության և մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Կիպրոսի նախարարության ներկայացուցիչները նշել են, որ հայերենն ու կիպրական արաբերենը Կիպրոսի պատմության և մշակույթի անբաժանելի մասն են, գրում է Rusarminfo-ն հունական Alithia պարբերականի վրա հղումով:

Հայերենը Կիպրոսում ճանաչված է որպես ազգային փոքրամասնության պաշտոնական լեզու:

Ըստ 2011-ի մարդահամարի տվյալների, Կիպրոսում մոտ 4.000 հայ է բնակվում: