26 սեպտեմբերի 2017 - 12:11 AMT
«Սմերչ» համակարգերի մարտական կրակով զորավարժություններ են անցկացվել

Հայկական զինուժը «Սմերչ» համակարգերի մարտական կրակով զորավարժություններ է անցկացրել:

Այս մասին հայտնի է դառնում «Զինուժ» հաղորդաշարի՝ սեպտեմբերի 30-ին հեռարձակվելիք հաղորդման հրապարակած հատվածից:

2016-ի սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն առաջին անգամ ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը։ Դրանց գնումը նախատեսված էր 2015-ին ՀՀ և ՌԴ միջև կնքված $200 մլն վարկային պայմանագրի շրջանակներում։

Ցուցադրվել էին նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր: