26 սեպտեմբերի 2017 - 16:26 AMT
Հայկական ձեռագրերը՝ Փարիզի «Քրիստոսի ծնունդը Մերձավոր Արևելքում» ցուցահանդեսում

Փարիզյան Insitut du Monde Arabe թանգարանում բացվել է «Քրիստոսի ծնունդը Մերձավոր Արևելքում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև հայկական մշակութային ժառանգության արժեքներ: Մասնավորապես ցուցադրության մաս են կազմում XIV դարի հայկական ձեռագրերն ու 1798թ. հայկական եկեղեցու խորանի վարագույրը:

Բացման արարողությունը գլխավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Լիբանանի նախագահ Միշել Աունը, գրում է Rusarminfo-ն:

Ինչպես հայտնել է ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքության ներկայացուցիչ Հովնան Բաղդասարյանը, ցուցահանդեսում ներկայացված է նաև Հայոց ցեղասպանության թեման: Թանգարանում ներկայացված են լուսանկարները, որտեղ պատկերված է հայ փախստականների մուտքը Հալեպ և Եգիպտոս: