26 սեպտեմբերի 2017 - 18:29 AMT
Արոնյանն ու Դինը կրկին ոչ ոքի խաղացին․ Առջևում թայ-բրեյքն է

Թբիլիսիում աշխարհի գավաթի եզրափակչի չորրորդ պարտիան Լևոն Արոնյանի ու Դին Լիրենի միջև ավարտվել է ոչ ոքի, ինչպես և նախորդ երեք պարտիաները։

Ըստ մրցաշարի կանոնակարգի, մրցակիցները թայ-բրեյք կխաղարկեն ուժեղագույնին որոշելու համար։

Արոնյանն ու Դին Լիրենն՝ անցնելով եզրափակիչ, ապահովել են աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կայանալիք մրցաշարին մասնակցությունը։