28 սեպտեմբերի 2017 - 10:33 AMT
BMS. Կրթաթոշակային ծրագիր Բեռլինում

The Berlin Mathematical School-ն առաջարկում է գիտական կուրսի արագացված ծրագիր Բեռլինի սրընթաց զարգացող գիտական կենտրոնում, որը ներկայանում է ինչպես մաթեմատիկական հետազոտությունների, այնպես էլ՝ մագիստրոսական ու հետբուհական կրթության հետաքրքիր տարբերակներով: Դառնալով BMS-ի ուսանող, դուք կմիանաք աշխարհի ավելի քան 50 երկրներից ժամանած գործընկեր շրջանավարտների համայնքին, որոնցից ավելի քան 30% -ը կանայք են:

Հայտերն ընդունվում են բակալավրի կամ ավելի բարձր գիտական աստիճան ունեցող ուսանողներից:

Կրթաթոշակների համար հայտերն ընդունովւմ են մինչև դեկտեմբերի 1-ը: Առանց կրթաթոշակի հնարավորության՝ դիմել կարելի է մինչև 2018-ի ապրիլի 1-ը: