28 սեպտեմբերի 2017 - 10:58 AMT
Մխիթարյան. Հուսով եմ՝ գոլս ուրախացրեց հայ երկրպագուներիս

ԲԿՄԱ հետ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի ժամանակ տրիբունաներում շատ էին հայկական դրոշներով երկրպագուները: «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըհուսով է, որ իր գոլն ուրախացրեց նրանց:

Մոսկվայում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումում «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին ` 4 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Մխիթարյանը դարձավ վերջին գոլի հեղինակը:

«Տեսա երկրպագուներին տրիբունաներում: Շատ հաճելի էր: Շնորհակալ եմ բոլոր հայերին, որոնք եկել էին ինձ աջակցելու: Հուսով եմ՝ գոլս ուրախացրեց նրանց»,- ասել է Մխիթարյանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հայ ֆուտբոլիստը հավելել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չէր սպասում, որ հաղթանակն այդքան հեշտ կտրվի:

«Մենք չէինք ակնկալում, որ հաշիվն այդպիսին կլինի, չէինք սպասում, որ կկարողանանք 3 գոլ խփել առաջին խաղակեսում: Չգիտեմ՝ ինչ է պատահել ԲԿՄԱ-ին, բայց մենք նման հեշտ հաղթանակ չէինք սպասում»,- ասել է Մխիթարյանը լրագրողներին: