«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սպորտինգի» հետ խաղին մեկնարկային կազմում:
Այդ հանդիպումը 593-րդն է դարձել Մեսսիի համար կատալոնական թիմի կազմում: Այդպիսով, 30-ամյա արգենտինացին այդ ցուցանիշով հավասարվել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կարլես Պույոլին: Վերոնշյալ ֆուտբոլիստները կիսում են 3-րդ տեղը այն ֆուտբոլիստների ցանկում, որոնք առավելագույն քանակի խաղերն են անցկացրել թիմում ակումբի ամբողջ պատմության ընթացքում, գրում է Championat.com-ը:
«Բարսելոնայի» կազմում Մեսսից ու Պույոլից ավելի շատ խաղեր են անցկացրել միայն կիսապաշտպան Անդրես Ինյեստան (638 խաղ), որը մինչ օրս խաղում է թիմում, և Խավին (767):
Մեսսին «Բարսելոնայի» կազմում խաղում է 2004-ից: Այս պահի դրությամբ նա իրացրել է 519 գնդակ ակումբի համար 593 խաղում: