28 սեպտեմբերի 2017 - 17:51 AMT
ՌԴ-ն չեղարկել է Աֆրիկայի երկրների $20 մլրդ պարտքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չեղարկել է աֆրիկյան երկրների ավելի քան 20 մլրդ դոլար կազմող պարտքը:

«Մեծ պարտքեր ունեցող չքավոր երկրներին օգնություն ցուցաբերելու նախաձեռնության շրջանակում չեղյալ ենք համարել աֆրիկյան երկրների ավելի քան 20 մլրդ դոլարի հասնող պարտքը»,-ասել է Պուտինը լրագրողներին Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեի հետ բանակցությունների ավարտին, գրում է Ինտերֆաքսը:

Նախագահը հավելել է, որ 2016-ին ՌԴ-ն Պարենի համաշխարհային կազմակերպության միջոցով 5 մլն դոլար էր հատկացրել Աֆրիկայի երկրների կարիքների համար: