8 փետրվարի 2008 - 17:15 AMT
Արդարացի չէր լինի ղարաբաղյան հակամարտության առաջացման մեղքը բարդել Ռուսաստանի վրա
«Ես կտրականապես համամիտ չեմ այն կարծիքին թե ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանն է արհեստականորեն ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա իր ազդեցությունը պահպանելու համար»,-հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Մենք լավ գիտնեք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի առաջին իսկ օրերից դա եղել է շահերի հակամարտություն: Տարբեր կերպ է լուծվել այդ հարցը: Եվ միշտ Ղարաբաղում բնակվող հայերը կտրականապես դեմ են եղել, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում»,-ասել է նա:

«Ես արդեն նշել եմ, որ Ղարաբաղը երբեք չի պատկանել Ադրբեջանին: Ղարաբաղը վիճելի տարածք է ճանաչվել նույնիսկ Ազգերի լիգայի որոշմամբ, ուստի այդ հակամարտությունն իր տրամաբանություն ու սեփական պատմությունն ունի: Արդարացի չէր լինի ղարաբաղյան հակամարտության առաջացման ողջ մեղքը բարդել Ռուսաստանի եւ ռուսական պետության վրա»,-հայտարարել է Արա Աբրահամյանը, հաղորդում է Day.az-ը: