3 հոկտեմբերի 2017 - 10:56 AMT
Դեն Բիլզերյանը Լաս Վեգասում կրակոցների էպիկենտրոնում է եղել

Ամերիկաբնակ հայազգի միլիոնատեր և պոկեր խաղացող Դեն Բիլզերյանը, որը գեղեցիկ կյանքի լուսանկարների հանդեպ իր հակվածության համար ստացել է «Instagram-ի արքա» մականունը, հոկտեմբերի 2-ին Լաս Վեգասում հնչած կրակոցների էպիկենտրոնում է հայտնվել:

Հոկտեմբերի 2-ին ամերիկյան Լաս Վեգասում 64-ամյա տղամարդը կրակ է բացել քաղաքի ամենամեծ խաղատներից մեկի՝ Mandalay Bay-ի հարևանությամբ հավաքված մարդկանց վրա: Վերջին տվյալներով, 59 մարդ է զոհվել, 500-ից ավելի վիրավոր կա:Միջադեպը Լաս Վեգասում խոշորագույնն է ԱՄՆ պատմության մեջ զոհերի քանակով:

Բիլզերյանի Instagram-ում լուսանկարներ են հայտնվել իրադարձությունների վայրից: «Մենք բեմի վրա էինք, երբ կրակոցները հնչեցին»,-պատմել է նա PEOPLE-ին:

Ըստ Բիլզերյանի, նրանց 15 վայրկյան է պահանջվել հասկանալու համար, թե ինչ է կատարվում: «Դա հրավառության էր նման»,-պատմել է նա:

Հայտնվելով անվտանգության մեջ՝ Բիլզերյանը որոշել է զենք վերցնել և վերադառնալ՝ օգնելու համար մարդկանց, սակայն, դա նրան չի հաջողվել, քանի որ ոստիկանությունը շրջափակել էր տարածքը:

Ըստ ԶԼՄ-ների, հանցագործը կրակել է խաղատան մոտ հավաքված մարդկանց ուղղությամբ հարակից հյուրանոցի 32-րդ հարկից: Հանցագործը թիրախավորել էր քանթրի երաժշտության փառատոնի մասնակիցներին: