Լաս Վեգասում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժած հայերի մասին տեղեկություններ չկան: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«ՀՀ պատվավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հետ։ Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան»,-ասվում է գրառման մեջ։
Հոկտեմբերի 2-ին ամերիկյան Լաս Վեգասում 64-ամյա տղամարդը կրակ է բացել քաղաքի ամենամեծ խաղատներից մեկի՝ Mandalay Bay-ի հարևանությամբ հավաքված մարդկանց վրա: Վերջին տվյալներով, 59 մարդ է զոհվել, 500-ից ավելի վիրավոր կա:Միջադեպը Լաս Վեգասում խոշորագույնն է ԱՄՆ պատմության մեջ զոհերի քանակով:
Ըստ ԶԼՄ-ների, հանցագործը կրակել է խաղատան մոտ հավաքված մարդկանց ուղղությամբ հարակից հյուրանոցի 32-րդ հարկից: Հանցագործը թիրախավորել էր քանթրի երաժշտության փառատոնի մասնակիցներին: