3 հոկտեմբերի 2017 - 10:46 AMT
Սուրենյան. Հոկտեմբերի 6-ից կսկսվի Հայաստանի ոսկե աշունը

Հոկտեմբերի 6-ից սկսվում է Հայաստանի ոսկե աշունն իր տաք և արևառատ օրերով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հոկտեմբերի 3-4-ըհանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 3-4-ը կնվազի 4-5 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում հոկտեմբերի 3-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը: