3 հոկտեմբերի 2017 - 12:20 AMT
Հայաստանը National Geographic Traveler-ի գաստրոտուրիզմի մրցանակին հավակնողների 5-յակում է

Հայաստանն ընդգրկվել է այն 5 երկրների ցանկում, որոնք հավակնում են National Geographic Traveler-ի մրցանակին «Գաստրոնոմիական և ագրոտուրիզմ» անվանակարգում: ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ուսումնասիրել է National Geographic Traveler Awards 2017 մրացանակի համար ինտերնետ քվեարկության նախնական արդյունքները:

Հայաստանից բացի, առաջին 5-յակում են Բելառուսը, Վրաստանը, Իտալիան և Շվեդիան:

Լեռնադահուկային հանգստի անվանակարգում առաջատարը Ավստրիան է, ընտանեկանի՝ Կիպրոսը, էքսկուրսիոն զբոսաշրջությա ոլորտում՝ Իտալիան, լողափնյա՝ Հունաստանը: Արկածային զբոսաշրջության առաջատարը Արգենտինան է, էկզոտիկինը՝ Ճապոնիան, առողջարանայինինը՝ Իսրայելը: Իսկ տարվա բացահայտում է համարվել Չինաստանը:

National Geographic Traveler Awards 2017 մրցանակաբաշխության քվեարկությունն անցնում է մայիսի 22-ից հոկտեմբերի 15-ը: