9 փետրվարի 2008 - 16:15 AMT
Ինքնաբացարկ հայտնելու ժամկետն ավարտվում է փետրվարի 9-ին 18:00-ին
Ըստ Հայաստանի ԿԸՀ-ի ՀՀ նախագահության թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու ժամկետն ավարտվել է փետրվարի 9-ին 18:00-ին:

Հայաստանի Ոստիկանությունը նախագահական ընտրությունների ընտրողների աննախադեպ ճշգրիտ ցուցակներ է ներկայացրել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը: «Հայաստանի Ոստիկանությունը կանի իրենից կախված ամեն բան ընտրողների ճշգրիտ ցուցակներ կազմելու եւ նախագահական ընտրությունների շրջանում հասարակական կարգի եւ անդորրի պաշտպանության համար: Խորհրդարանական ընտրություններում արդեն կազմվել են ընտրողների աննախադեպ ճշգրիտ ցուցակներ, եւ այդ աշխատանքը կշարունակվի նախագահի ընտրությունների շեմին»,-ասել է նա:

Ըստ Ոստիկանության տվյալների, 2008 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի ճշտված ընտրական ցուցակներում գրանցված են 2 311 240 ընտրողներ:

Մինչդեռ, ըստ Հայաստանի Քրեական հետախուզման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հայկ Միլիտոնյանի, Հայաստանի նախագահության թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը փաստեր չի ներկայացրել Հայաստանի Ոստիկանությանը, որոնք կհաստատեին նրա հանդեպ պատրաստվող մահափորձի մասին հայտարարությունը, հաղորդում են Հայաստանի ԶԼՄ-ները:

Փետրվարի 3-ին Երեւանում կայացած հանրահավաքում Ա.Բաղդասարյանը հայտարարել է, որ իր հասցեին սպանության սպառնալիքներ են հնչել: Բաղդասարյանը հայտարարել է, որ եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, ապա պատասխանատվությունը կընկնի գործող իշխանությունների վրա: