3 հոկտեմբերի 2017 - 17:26 AMT
Արևի վրա սիրտ հիշեցնող պատկեր է հայտնվել

Հոկտեմբերի 2-ին աստղաֆիզիկոսները և Երկիր մոլորակի բնակիչներից շատերը կարող էին Արեգակի տիեզերական լուսանկարների վրա սիրտ հիշեցնող պատկեր տեսնել: Այդ մասին ասվում է ՌԴ ԳԱԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի պաշտոնական կայքէջում:

Պատկերն առաջացել է հոկտեմբերի լույս 3-ի գիշերը:

«Այդ զարմանալի պատկերը պատահականության սկզբունքով ձևավորվել էր մեր աստղի մակերեսի վրա այնտեղ գտնվող մագնիսական դաշտերի շնորհիվ: Պատկերի արտաքին կոնտուրը «նկարել էին» սառը մագնիսական օղակները, որոնք ավելի մուգ տեսք ունեն, իսկ սրտի կենտրոնում վառ թեժ ակտիվ մասն է: Պատկերի չափերը կազմել են մոտ 1 մլն կմ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ֆիգուրի կենտրոնն Արեգակի հենց այն մասում էր, որն ուղղված էր դեպի Երկիր:

Մի քանի ժամ անց պատկերն անհետացել է: Նման պատկերները պատահականության սկզբունքով են առաջանում Արեգակի մակերեսին: