4 հոկտեմբերի 2017 - 17:53 AMT
Սոչիից ՀՀ 4 քաղաքացի է արտաքսվել սահմանային ռեժիմի խախտման համար

ՌԴ Սոչի քաղաքից ՀՀ 4 քաղաքացի է արտաքսվել սահմանային ռեժիմի խախտման համար: Այդպիսի որոշում է կայացրել Ադլերի շրջանային դատարանը ռուս-աբխազական սահմանի մոտ աշխատանքային գործունեություն ծավալած հայերի համար: Նրանք նաև տուգանք կվճարեն:

Սոչիում նրանք բոլորը գտնվում էին օրինական հիմունքներով, ըստ ՌԴ միգրացիոն օրենսդրության, ունեին գրանցում և ՌԴ-ում աշխատելու իրավունք: Սակայն, սահմանամերձ գոտում գտնվելու իրավական հիմքեր ՀՀ քաղաքացիները չեն ունեցել՝ հարկ էր ունենալ հատուկ անցագրեր, գրում է «Էֆկատեն»:

2017-ի 9 ամսում Սոչիում սահմանապահները սահմանապահ ռեժիմի ավելի քան 1250 իրավախախտի են հայտնաբերել, որոնց գրեթե մեկ երրորդը օտարերկրյա քաղաքացիներ են: