5 հոկտեմբերի 2017 - 10:14 AMT
ՌԴ-ում հայկական միկրոավտոբուս է վթարվել. Զոհեր չկան

Հոկտեմբերի 5-ին ժամը 01։55-ին Միներալնիե Վոդի-Ալեկսանդրովսկոյե ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Mercedes Sprinter ARM 35 AS 530 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից և հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երևան երթուղին:

Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ ուղևորներ՝ 1961 թ. ծնված Գոհար Հակոբյանը և 1967 թ. ծնված Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց և Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը ճշտվում է: