5 հոկտեմբերի 2017 - 13:31 AMT
Իրաքի բանակն ազատագրել է Հավիջան՝ ԻՊ վերջին հենակետերից մեկը

Իրաքյան բանակն ազատագրել է Հավիջա քաղաքը, որը վերջին բնակավայրերից մեկն էր, որ դեռ մնում էր «Իսլամական պետության» տիրապետության տակ:

Ըստ զինվորականների, գործողության ընթացքում սպանվել է ԻՊ 196 գրոհային և ազատագրվել է մոտակա 98 գյուղ, գրում է BBC-ին:

«Իրաքյան բանակը, ոստիկանությունն ու ռազմականացված կառույցները, որոնք մասնակցել են Իպ դեմ պայքարին, ազատագրել են Հավիջայի կենտրոնը և շարունակում են գրոհը»,-հայտարարել է գործողության հրամանատար, գեներալ-լեյտեննատ Աբդել ԱՄիր Յարալը: Պետական հեռուստատեսությունը հայտնել է Հավիջայի ամբողջական ազատագրման մասին:

Տարածքը, որտեղ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են ապրում, ահաբեկչական խմբավորման տիրապետման տակ էր 2014-ից ի վեր: Գործողությունից հետո Իպ տիրապետության տակ է մնում ընդամենը 1 իրաքյան տարածաշրջան՝ Սիրիայի սահմանի երկայնքով ձգվող տարածքը: