2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության օրհներգը կգրի կոլումբացի Մալուման (Խուան Լուիս Լոնդոնյո Արիաս): Նա 23 տարեկան է, առաջին ալբոմը թողարկել է 2012-ին, իսկ արդեն 2 տարի անց հայտնվել է «Ձայնը Երեխաներ» շոուի կոլումբիական տարբերակի ժյուրիում:
2017-ին կթողարկվի նրա երրորդ ալբոմը, գրում է Sport.ru-ն:
Մալուման ֆուտբոլի մեծ սիրահար է: Հայտնի է, որ նա ընկերություն է անում Սերխիո Ագուերոյի հետ և հենց նրա համերգից վերադառնալիս է արգենտինացին վթարի ենթարկվել:
Մալումայի 2 տեսահոլովակը Youtube-ում 1 միլիարդից ավելի դիտում է ունեցել: Իսկ նրա դուետը Շաքիրայի հետ ավելի քան 2 մլրդ դիտում է հավաքել:
Ֆուտբոլի 2018թ. առաջնությունը կանցնի Ռուսաստանում: