12 փետրվարի 2008 - 13:33 AMT
Փետրվարի 13-ին հայկական երկաթուղին հանձնվելու է ՌԵՈՒ-ի կառավարմանը
Չորեքշաբթի փետրվարի 13-ին Ռուսական երկաթուղիների (ՌԵՈՒ) նախագահ Վլադիմիր Յակունինը եւ Հայաստանի տրամսպորտի եւ կապի նախարար Անրանիկ Մանուկյանը համաձայնագիր են ստորագրելու ռուսական ընկերության կողմից Հայաստանի երկաթուղիների կոնսեցիոն կառավարման վերաբերյալ: Հանձնման ժամկետը` 30 տարի, եւս 20 տարի համաձայնագիրը երկարացնելու պայմանով առաջին քսանամյակը լրանալուն պես:

Սկզբնապես ՌԵՈՒ-ն Հայաստանին մուծելու է $5 մլն., ինչից հետո ամենամյա վճարումները կազմելու են երկրի տարածքում ունեցած շահույթի 2 տոկոսը: ՌԵՈՒ-ն այժմ պատասխանատու է եւս 749 կմ ճանապարհի համար, 3 հազար բեռնատար եւ 50 մարդատար վագոն, 55 լոկոմոտիվ եւ էլեկտական գնացնքերի 30 սեկցիա ու 4,2 հազար աշխատակից: ՌԵՈՒ-ն պատրաստվում են $170 մլն. ներդնել շարժակազմի վերազինման եւ $400 մլն Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»: