7 հոկտեմբերի 2017 - 15:13 AMT
Հայաստանում կգործեն Filmbox-ի հեռուստաալիքները

SPI International միջազգային խմբի Filmbox փաթեթի հեռուստաալիքները կսկսեն գործել նաև Հայաստանում:

Ֆիլմասերների համար նախատեսված փաթեթի 7 ալիքից 5-ը՝ FilmBox Arthouse, DocuBox HD, FightBox և Fun&Fastbox HD, հասանելի կլինեն Հայաստանում:

Ալիքները հասանելի կլինեն ռուսերեն և անգլերեն լեզուներով, գրում է Boradband TV News-ը:

Մյուս երկու ալիքը FashionBox և 360TuneBoxն են:

Հայաստանում SPI International-ի գործընկերն է Hybrid Solutions պրովայդերը: