6 հոկտեմբերի 2017 - 18:39 AMT
Մաքսանենգները ՀՀ-ից Վրաստան 870 հատ ադամանդ են տեղափոխել

Վրաստանի մաքսային ածռայությունը ձերբակալել է երեք քաղաքացու երկիր ապօրինի կերպով ոսկի և ադամանդներ ներմուծելու համար։

Թվով 870 ադամանդ երկիր է բերվել Հայաստանից, մեքենայի թաքստոցում, մոտ 900 գրամ ոսկի՝ Թուրքիայից։

Մաքսանենգ ապրանքի ընդհանուր ծավալը մոտ $25 հազար է գնահատվում, հայտնում է apsny.ge-ն:

Մաքսանենգության համար Վրաստանում նախատեսված է մինչև 5 տարվա ազատազրկում։